Բաց նամակ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին.
Հարգելի՛ լրագրողներ,
Տևական ժամանակ է, ինչ մեր հանրության մեջ արցախցիների նկատմամբ կազմակերպված և ուղղորդված ատելության խոսք է տարածվում և հրահրվում։
Նմանաբնույթ հերթական ագրեսիվ ալիքը մեկնարկեց սույն թվականի մարտի 29-ին տեղի ունեցած արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված բազմամարդ հանրահավաքից հետո, որի միջոցով մարդիկ փորձում էին իրենց արդարացի ձայնն ու վրդովմունքը լսելի դարձնել։
Ակտիվ կերպով լուսաբանվող նշված միջոցառումը դարձավ ատելության ու ագրեսիայի աներեւակայելի չափաբաժնի թիրախ, ինչը դրսևորվում էր լրատվության էթիկայի սահմանները հատող որոշ դեղին մամուլին հարիր լրատվամիջոցների կեղծ ու մանիպուլյատիվ նյութերի շրջանառմամբ, ինչպես նաեւ տարբեր էլեկտրոնային հարթակներում ագրեսիվ եւ հակաիրավական մեկնաբանությունների տեսքով։
Կարդացեք նաև
Ցավալի է տեսնել լրատվականների նյութերի տակ արցախցիների նկատմամբ ատելություն և բռնության քարոզ ենթադրող հարյուրավոր մեկնաբանություններ, գրառումներ ինչպես պրոիշխանական տարբեր կենտրոններից և անհայտ ծագման աղբյուրներից կառավարվող կեղծ օգտահաշիվներից, իշխանական քարոզիչներից և աջակիցներից, այնպես էլ իշխանական պատգամավորների կողմից։
Արդյունքում.
- Թիրախավորվում են արդեն իսկ խոցելի կարգավիճակում գտնվող մեր հայրենակիցները:
- Մարդիկ վիրավորում ու ինքնամփոփվում են՝ հրաժարվելով սոցիալական շփումներից ու իրենց իրավունքների իրացումից.
- Կոպտորեն ոտնահարվում են արցախցիների հիմնարար իրավունքները, ինչպես՝ պատվի և արժանապատվության, խոսքի, տեղեկատվության, հավաքների ազատությունները։
- Շատ հաճախ նման գործընթացները, հատելով իրավունքի սահմանը, տեղավորվում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմերի շրջանակներում։
Հասկանալով հանրահավաքի, դրան հաջորդող բողոքի ակցիաների, ՏԻՄ ընտրական պրոցեսների և հետընտրական զարգացումների հետ կապված ծանրաբեռնվածությունը, շնորհակալ լինելով արցախցիների խնդիրների լուսաբանումն ապահովելու համար՝ խնդրում ենք հնարավորինս օպերատիվ հեռացնել ատելության խոսք և բռնության քարոզ պարունակող մեկնաբանությունները լրատվական նյութերի արձագանքներից կամ ըստ անհրաժեշտության սահմանափակել մեկնաբանման հնարավորությունը՝ դրանով իսկ կանխարգելել բռնության կոչերի և ատելության քարոզի հնարավոր անցանկալի հետևանքները, թույլ չտալ իշխանությունների կողմից հրահրվող պառակտման խորացում և շատ բարդ, ողբերգական ժամանակներով անցած և անցնող բոլորիս հայրենակիցների սոցիալ-հոգեբանական վիճակի վատթարացում։
Նարե Սիմոնյան, Քաղաքական Իրավունքների Հայկական Կենտրոն
Ալվարդ Զաքարյան, հետազոտող, վերլուծաբան
Հերմինե Ավագյան, արձակագիր, բանաստեղծ
Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության ՄԻՊ
Էդգար էլբակյան, քաղաքագետ
Հովհաննես Իշխանյան, ռեժիսոր
Արսեն Բաբայան, փաստաբան, իրավապաշտպան
Գոհար Մելոյան, սահմանադրագետ
Դավիթ Սարգսյան, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորում
Մենուա Սողոմոնյան, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորում
Արմեն Մանվելյան, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորում
Ցոլակ Հակոբյան, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորում
Արամ Պետրոսյան, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորում
Նունե Մելքումյան, մարքեթինգի ու հաղորդակցության միջազգային փորձագետ
Ծովինար Բարխուդարյան, լրագրող
Մերի Դավթյան, լրագրող
Անուշ Աթաջանյան, իրավաբան
Անի Ապիտոնյան, հոգեբան
Հովհաննես Խուդոյան, փաստաբան, իրավապաշտպան
Աննա Կոստանյան, ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր
Աննա Մանգասարյան, լրագրող
Լիլիթ Հարությունյան, Արցախի Մայրիկների Ակումբ ՀԿ
Տաթևիկ Խաչատրյան, Արցախի Մայրիկների Ակումբ ՀԿ
Մարիամ Աբրահամյան, Արցախի Մայրիկների Ակումբ ՀԿ
Սայիդա Պողոսյան, Նախնյաց Հետքերով ՄՀԿ
Նաիրի Հոխիկյան, հանրային գործիչ
Իննա Մխիթարյան, վավերագրող
Նառա Վարդանյան, արձակագիր
Բյուրակն Իշխանյան, գրող
Արփի Պետրոսյան լրագրող
Անի Եղիազարյան, Հեռուստառեժիսոր/մոնտաժող
Տիգրան Ավետիսյան, երաժիշտ
Նաիրա Փայտյան, լրագրող
Լիլիթ Մխիթարյան, վավերագրող
Անի Ավագյան, լրագրող
Լիլիթ Բլեյան, երգահան
Գայանե Անանյան, քաղաքագետ, գրող
Անի Ռափյան, լրագրող
Արեգա Հովսեփյան, դիվանագետ
Գագիկ Թավադյան, փաստաբան
Արսեն Խաչատրյան, ֆինանսիստ
Իրինա Գրիգորյան, «ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ»
Նարե Արամյան, իրավապաշտպան
Լիլիթ Ասրյան, ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ
Երազիկ Ավանեսյան, «Դիզակ Արտ» մշակութային երիտասարդական կենտրոն
Հովիկ Ավանեսով, Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ
Սիրանուշ Սարգսյան, լրագրող
Աշոտ Ավանեսյան,«Մունք» տեխնոդպրոց
Հունան Թադևոսյան, լրագրող
Ներիսիյան Լիլիթ, տնտեսագետ
Արման Սարգսյան, ուսանող
Զարինե Բաղդասարյան, տուրիզմի մասնագետ
Գոհար Սարգսյան, Ծրագրերի թեստավորման (QA) մասնագետ
Հայկուհի Խաչատրյան, կրթության կառավարիչ
Անի Ենգիբարյան, հոգեբան
Լարա Սևումյան, լրագրող
Կարինե Օհանյան, լրագրող
Նաիրա Գրիգորյան, սոցիալական աշխատող
Մերի Ասատրյան,ԱՀ ՄԻՊ-ի օգնական
Կարինե Պետրոսովա, պատմաբան
Արտակ Մկրտչյան, «Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական ՀԿ
Մասիս Զարգարյան, «ՄԻ-Ա-ՑՈՒՄ» ՀԿ
Արմինե Մարտիրոսյան,լրագրող
Սվետլանա Միքայելյան, լեզվաբան
Գևորգ Խաչատրյան, ուսուցիչ
Լիաննա Մարտիրոսյան, սցենարիստ, սկսնակ կինոռեժիսոր
Մարինա Սիմոնյան, փաստաբան
Վերոնիկա Շահնազարյան, Կրթության կառավարման մասնագետ
Թամար Սարգսյան, «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթ
Մարիամ Անդրեասյան, «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթ
Իննա Վարդանյան, «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթ
Կարէն Տերտերյան, երիտասարդության հարցերի փորձագետ, հետազոտող
Նազենիկ Սարոյան, լրագրող
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն – ՔԻՀԿ / ACPR
Հայկական նախագիծ / Armenian Project
Դիվանագետների համահայկական խորհուրդ/ Pan-Armenian Diplomatic Council
International Center on Development of Parliamentarism
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
«Արարատյան պետություն» ՀԿ
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ