Լրահոս
Պետության համը
Օրվա լրահոսը

Խնդրագիրը ստորագրելով դուք կարո՛ղ եք օժանդակել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակմանը

Ապրիլ 11,2025 10:18

Ահա խնդրագրին կայքէջը 

Սիրելի Հայրենակից,

Ինչպէս ծանօթ է բոլորիս, մինչեւ օրս կը շարունակուի այսպէս կոչուած «հայ ռազմագերիներու» Պաքուի կողմէ ապօրինի բանտարկուած վիճակը եւ անոնց հրապարակային դատավարութիւնը, ուր չարաչար կերպով ոտնակոխ կ՛ըլլան միջազգային օրէնքի եւ կանոններու հիմնական պահանջները: Այս բոլորը կը հանդիսանան նաեւ համամարդկային ողբերգութիւն մը եւ նախատինք՝ ուղղուած ամբողջ հայութեան:

Մեր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնենք բանտարկեալներուն պաշտպանութեան համար՝ անկախ եւ անկուսակցական՝ միջազգային ճանաչում ունեցող մասնագէտներէ կազմուած այն մարմնին, որ բարձրագոյն մակարդակի օրինական միջոցներով ներկայիս պաշտպանութիւնը ստանձնած է բանտարկեալ մեր եղբայրներուն:

Այս մարմինը այժմ լուրջ աշխատանք կը տանի ապահովելու համար բազմաթիւ երկիրներու դիւանագիտական միջազգային զօրակցութիւնը իր այս աշխատանքին:

Մենք մեր միջոցները տրամադրած ենք առաւելագոյն չափով օժանդակելու համար օրէնսգէտներու վերոյիշեալ պաշտպան մարմնին:

Նկատի ունենալով, որ թէ ստորեւ՝ ANC-ի կողմէ նախաձեռնուած ստորահաւաքը կրնայ յաւելուածական տարողութիւն տալ կատարուող օրէնսգէտներու այս կարեւոր աշխատանքին, կոչ կ՛ընենք ձեզ, որ անվարան դուք եւ ձեր շրջանակը եւս ստորագրեք զայն:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ եւ ԹԷՔԷԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՐՀԱՏԱՐԱԾ ՀԱՄԱԴՐՈՒԱԾ ՄԱՄՈՒԼ

Գործողության կոչ

Ստորագրե՛ք խնդրագիրը: Դուք կարո՛ղ եք օժանդակել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակմանը

Ադրբեջանի կողմից կալանավորված հայ պատանդների ազատ արձակմանը հասնելու համար մենք հայցում ենք ձեր աջակցությունը:

Այս խնդրագիրն ուղղված է ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կոչ անելով ձեռնարկել ԵԱՀԿ-ի իրավասության ներքո գտնվող մեխանիզմներ, որոնք թույլ կտան տեղում մոնիթորինգի ենթարկելու դատավարությունների օրինականությունը, հայ գերիների պահման պայմաններն ու նրանց առողջական վիճակը և հանդես գալ համապատասխան քաղաքական դիրքորոշմամբ:

Յուրաքանչյուր օր կարևոր է մեր գերիների կյանքի համար: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների խախտումներն ու ազատ արձակելու անօրինական կերպով կալանավորված բոլոր բանտարկյալներին:

Խնդրում ենք ստորագրել այս խնդրագիրն ու օժանդակել Բաքվում ապօրինի հայ պատանդների ազատ արձակմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930