Անթալիայի դիվանագիտական ֆորումում հանդիպել են Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Իլհամ Ալիևը: Թուրքիայի նախագահականի Հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր, հայտնում է Region Monitor-ը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակելու են կատարել քայլեր, որոնք առաջ են մղելու համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում՝ էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության գլխավորությամբ։
Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը գործընթացը գոհացուցիչ է, ասել է, որ Թուրքիան Ադրբեջանին ցանկանում է տեսնել որպես Հրվ․ Կովկասի խաղաղության ճարտարապետ: Ըստ Էրդողանի՝ Թուրքիան Հայաստանի հետ կարգավորման գործընթացը ևս ուշադրությամբ շարունակում է։
Կարդացեք նաև
President @RTErdogan met with President Ilham Aliyev of Azerbaijan who is in Türkiye for the 4th Antalya Diplomacy Forum. pic.twitter.com/hTxrqEVFAb
— Presidency of the Republic of Türkiye (@trpresidency) April 11, 2025