Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ձգում է գործընթացը հավելյալ խոստումներ և զիջումներ կորզելու համար, իսկ հայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ. Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 14,2025 09:51

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» բանակցությունների ավարտից հետո, թեման առարկայական քննարկելու առաջին առիթն ապրիլի 12-ի հանդիպումն էր ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

Սակայն հանդիպման առնչությամբ տրված պաշտոնական հաղորդագրությունն ու նրանց մասնակցությամբ պանելային քննարկումը ցույց տվեց, որ Ադրբեջանն իր նախապայմաններով ՀՀ իշխանությանը դեմ է տվել պատին ու առաջադրում այնպիսի նախապայման, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում կարճ ժամանակում չի լուծվի:

Խոսքը Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցն է, որը նույնիսկ տեխնիկական և ընթացակարգային առումով, կարճ ժամանակում անհնար է իրականացնել:

Արդյո՞ք այս նրբությունները գիտակցում են Ադրբեջանում: Միանշանակ, այո´: Ադրբեջանը ձգում է գործընթացը հավելյալ խոստումներ և զիջումներ կորզելու համար, իսկ հայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930