Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտուն Գրիգորյանը հրաժարվեց մանդատից. ավագանու առաջին նիստը կվարի Վարդան Ղուկասյանը

Ապրիլ 14,2025 11:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քիչ առաջ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հաստատեց ու բաշխեց Գյումրու նորընտիր ավագանու անդամների մանդատները։


ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը գլխավորում էր «Մեր քաղաքը» դաշինքը, հրաժարվել է մանդատից` ինքնաբացարկի դիմում ներկայացնելով։ Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև Ռուբեն Մխիթարյանի գլխավորած «Իմ հզոր համայնք» կուսակցության երրորդ համարը զբաղեցնող հայտնի նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը։

Մանդատներն առաջինը շտապել էին վերցնելու Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները։

ՔՊ-ի ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը մանդատից չի հրաժարվել։

Գյումրու ավագանու ընտրված անդամներ են գրանցվել

«Քաղաքացիական պայմանագրից»

1.Մինասյան Սարիկ

2.Մկրտչյան Վահագն

3.Բարսեղյան Էմմա

4.Անանյան Լեվոն

5.Արամյան Շավարշ

6.Հարությունյան Քնարիկ

7.Մանուկյան Հովհաննես

8.Բաղդասարյան Էդգար

9.Հայրապետյան Գալյա

10.Հակոբյան Անդրանիկ

11.Բեգզադյան Նարեկ

12.Բեյբուտյան Աստղիկ

13.Դավթյան Վահան

14.Նազարյան Լուսինե

 

«Հայաստանի կոմունիստական» կուսակցությունից

1.Ղուկասյան Վարդան

2.Առաքելյան Ավետիս

3.Անանյան Լուսինե

4.Ղուկասյան Գևորգ

5.Սահակյան Սեդրակ

6.Մեսրոպյան Նարինե

7.Հարությունյան Արտակ

8.Լալազարյան Կարինե

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից

1.Սիմոնյան Կարեն
2.Մուրադյան Աննա

«Մեր քաղաքը» դաշինքից

1.Ադամյան Սվետլանա

2.Գևորգյան Հովհաննես

3.Գասպարյան Լիզա

4.Գրիգորյան Կարեն

5. Բադալյան Կարեն

6.Եդիգարյան Վարդան

«Իմ հզոր համայնք» կուսակցությունից

1.Մխիթարյան Ռուբեն

2.Կիրակոսյան Վահե

3.Մոսոյան Սուսաննա

Վաղը չէ մյուս օր նշանակված ավագանու առաջին նիստը, ըստ օրենքի, վարելու է ավագանու ամենատարեց անդամը, տվյալ դեպքում՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930