Լրահոս
Օրվա լրահոսը

«Անթալիայում Արարատ Միրզոյանը գերիների մասին ոչինչ չասաց»․ Աննա Գրիգորյան

Ապրիլ 14,2025 15:50

«Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ ադրբեջանական կողմը բոլոր հնարավոր նախապայմանները դնում է, այս իշխանությունները դրանք իրականացնում է, բայց զուգահեռաբար չեն էլ բարձրաձայնում եւ հստակ չեն արձանագրում այն բոլոր խնդիրները, որոնք որ կան։ Գերիների մասին ընդհանրապես որեւէ խոսք չկար այդ ֆորումի ժամանակ․ երբ որ Ադրբեջանը նախապայմաններ է դնում ու իր տեսակետից իր պահանջներն է ներկայացնում, մենք չլսեցինք ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձից մեր տարածքների վերաբերյալ հարցը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների, Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հայտարարություններին։

Հիշեցնենք, Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին հայտարարել էր, որ Հայաստանը պարտավոր է փոխել իր Սահմանադրությունը, որպեսզի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկ հայտարարեց, որ Հայաստանը նման պարտավորություն ստանձնել է, ապա ասաց՝ Սահմանադրությունը փոխելը ՀՀ-ի ներքին գործն է։ Իսկ Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն ասել էր՝ ՀՀ պետական ինստիտուտների խնդիրն է՝ ինչպե՞ս դա անել։

Աննա Գրիգորյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ իր խոսքում Արարատ Միրզոյանը հպանցիկ ասում է՝ մենք էլ կարող ենք ասել, որ Ադրբեջանը ինչ-ինչ խնդիրներ ունի, բայց չենք ասում եւ ադրբեջանցի գործընկերոջից ստանում է պատասխան․ «Բա գիտե՞ք ինչի չեք ասում․ դուք չեք ասում, որովհետեւ գիտեք, որ իրականում նման բան չկա ու Արարատ Միրզոյանն էլի բան չի ասում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930