Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացում առկա իրավիճակը. ԱԳՆ

Ապրիլ 12,2025 13:37 Share

2025 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Անթալիայում՝ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացում առկա իրավիճակը:

Նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել