Լրահոս
Օրվա լրահոսը

Բնօգտագործման վճարը նախատեսվում է ավելացնել մոտ 2 անգամ, բացառությամբ սիգի, որի 1 կգ-ի համար կսահմանվի 200 դրամ՝ 65 դրամի փոխարեն

Ապրիլ 14,2025 18:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախարար Հակոբ Սիմիդյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը, ինչպես նաև դրանց վճարման կարգը։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկել է բնօգտագործման վճարների և բնապահպանական հարկի փուլային վերանայման գործընթացը։

Այս նախագծով 1-ին փուլով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել միայն կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը։ Դրանք նախատեսվում է ավելացնել հիմնականում մոտ 2 անգամ, բացառությամբ սիգ ձկանտեսակի, որի համար նախատեսվում է դրույքաչափը ավելացնել մոտ 3 անգամ՝ սահմանելով 1 կգ-ի համար 200 դրամ՝ գործող 65 դրամի փոխարեն։

Սիգ ձկնատեսակի պարագայում, այն գնահատվում է որպես Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և պարենային անվտանգության տեսանկյունից կարևորագույն և արժեքավոր ռեսուրս։

Ներկայացված նախագծով առաջարկվում է վերնայել նաև կենսառեսուրսի համար սահմանված բնօգտագործման վճարի վճարման կարգը, համաձայն որի այն կիրականացվի ոչ թե փաստացի օգտագործված ծավալների, այլ պայմանագրով կամ լիցենզիայով տրամադրված չափաքանակի համար։

Նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ գրավոր առաջարկները եղել են տեխնիկական բնույթի, դրանք ընդունվել են: Նախարարի համոզմամբ փոփոխությամբ սոցիալական խնդիր ազգաբնակչության համար չի առաջանա:

Հանձնաժողովը քննարկված նախագծին տվել է դրական եզրակացություն։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Մի հալալ ձուկ էր մնացել, որ ուտում էինք, ՔՊ-ն էդ էլ հարամեց։ Աղքատ մարդիկ գոնե համեմատաբար էժան սիգ էին ուտում, դրա հարկն էլ նիկոլի լյուբիմչիկ նախարարը փաստսրեն 3 անգամ ավելացրեց, իսկ մնացած ձկներինը 2 անգամ։ Սրանք ժողովրդին վնաս տալուց ու թալանելուց բացի, ուրիշ ոչինչ չեն անում։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930