«Ապառաժ». Հրայր Բալյանը, որն ավելի քան երեք տասնամյակ աշխատել է միջազգային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ գրում է, որ դիվանագիտական դիտորդների ներկայությունը կարող է զսպել անարդարացի դատավարություններն Ադրբեջանում։ Հրայր Բալյանի՝ «Ինձ արդար դատեք». Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարը դատվում է Ադրբեջանում հոդվածը հայերեն․
«Դատեք ինձ արդար, հրապարակային, բացահայտ… միջազգային լրագրողների և դիտորդների ներկայությամբ»,-այս մասին հայտարարել է Բաքվում ապօրինի դատվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանը: «Այս շոու դատավարությամբ դատական համակարգը մի ծաղրեք»,- նշել է Ռ․Վարդանյանը, որը փաստացի եղել է Լեռնային Ղարաբաղի պետնախարարը, գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ինքնավար շրջան, կալանավորել նրան և ընտրված այլ պաշտոնյաների և տեղահանության ենթարկել 120,000 հայերի։
Նախկինում գերեվարված էթնիկ հայերի հետ մեկտեղ, մարդու իրավունքների նախկին պաշտպանը, բարերարը և բանկիրը դատվում է շինծու մեղադրանքներով և շաբաթներ անցկացրել է հացադուլի մեջ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղ համաձայնագրի մասին վերջին հաղորդագրություններում ոչ մի խոսք չկա այս քաղբանտարկյալների ճակատագրի մասին:
Դատավարությունն ընթանում է փակ զինվորական դատարանում՝ առանց ընտրված փաստաբանների հասանելիության։ Միայն Ժնևում տեղակայված Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հնարավորություն ուներ այցելելու հայ պատանդներին: Մարտի 5-ին ԿԽՄԿ-ն արտաքսվեց Ադրբեջանից, ԿԽՄԿ-ն հայ պատանդների միակ պատահական կապն էր իրենց ընտանիքների հետ: ԿԽՄԿ-ի արտաքսումից հետո և դատավարություններին վերահսկելու իրավունք ունեցող այլ դիտորդների կամ լրագրողների բացակայության դեպքում, Միացյալ Նահանգների, ԵՄ անդամ երկրների և Ադրբեջանում հավատարմագրված այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում դատավարությունները դիտելու իրավունք պահանջելու: Դիվանագիտական դիտորդները կարող են գոնե զսպել տեղի ունեցող կոպիտ անարդարությունը: Որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդներ, հատուկ պատասխանատվություն են կրում ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը։ Բռնի տեղահանման ժամանակ պատանդառված ութ ընտրված պաշտոնյաները հետախուզման մեջ են եղել իբր «ահաբեկչության» համար, մի տերմին, որը թույլ է տալիս ժխտելու մարդու իրավունքները:
Կարդացեք նաև
Ավելացվել են այլ մեղադրանքներ, այդ թվում՝ «ագրեսիա», «ցեղասպանություն», «զինվորական կողոպուտ»։ Նրանք ձերբակալվեցին, նվաստացվեցին հանրության առաջ և բանտարկվեցին Բաքվի բանտերում տասնհինգ այլ հայ ռազմագերիների և քաղաքացիական տղամարդկանց հետ շինծու մեղադրանքներով պատանդ պահված: Այս պատանդների միակ «հանցանքը» նրանց հայ լինելն է։
Ադրբեջանում դատարանների անկախությունը խիստ կասկածելի է, իսկ դրանց անաչառությունը եւս լավագույն դեպքում կասկածելի։ Հայատյացությունը դարձել է պետական քաղաքականություն, պետական պաշտոնյաները հայերին անվանում են «քաղցկեղային ուռուցք», որը պետք է վերացնել:
Նման թունավոր միջավայրում Վարդանյանի կամ Բաքվում գտնվող հայ բանտարկյալներից որևէ մեկի արդար դատավարություն ակնկալելը շատ հեռու է, սակայն դատավարությունների դիվանագիտական դիտորդները կարող են գոնե օգնել մեղմելու հայ պատանդների իրավունքների կոպիտ խախտումները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: