Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի անդամները դեսպան Քվինի հետ հանդիպմանը բարձրաձայնել են Հայաստանի անվտանգային խնդիրների շուրջ իրենց մոտեցումները

Ապրիլ 14,2025 21:01

Ապրիլի 14-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանն ու Արսեն Համբարձումյանն այցելել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։

ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Տիկին Քրիստինա Քվինին Արմեն Ռուստամյանն ընդհանուր գծերով ներկայացրել է ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի կողմից որդեգրված քաղաքական ուղեգիծը և համահայկական կառույցի առաջնահերթությունները։

ՀՅԴ Բյուրոյի անդամները բարձրաձայնել են Հայաստանի Հանրապետության դիմագրաված անվտանգային խնդիրների շուրջ իրենց մոտեցումները և մտահոգությունները, կարևորել են արցախահայության վերադարձի երաշխավորված և անվտանգ իրացման, Բաքվում պահվող ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդիրը, ընդգծել են միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքական ներգրավվածության կարևորությունը տարածաշրջանում կայուն և արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Կողմերը գնահատել են նման հանդիպումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել քաղաքական տարբեր օրակարգերի շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու ուղղությամբ։

 

ՀՅԴ Բյուրոյի Մամլո դիվան
Երեւան, 14․04․2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930