«Նախագծերն օգտագործվում են հայ առաքելական եկեղեցին վարկաբեկելու և ստահոդ հայտարարություններ տարածելու համար։ Նախագծերի փաթեթով նախատեսվում է՝ ՀՀ տարածքում գտնվող պետական ցանկերում ներառված պատմության ու մշակույթի ոչ պետական անշարժ հուշարձանների կարգավիճակ ունեցող պաշտամունքային կառույցները կօտարվեն միայն կառավարության համաձայնությամբ, որպեսզի այդ հուշարձանները ոչ հանրօգուտ և իրենց նշանակությամբ տարբերվող նպատակներով չօգտագործվեն»,-ԱԺ նիստի ընթացքում «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Հիշեցնենք՝ օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը։
Ըստ Լիլիթ Գալստյանի՝ վարկաբեկիչ թեզ է առաջ քաշվածը, որովհետև հայ առաքելական եկեղեցին երբեւէ որևէ հուշարձան չի օտարել և ոչ էլ պատրաստվում է օտարել։ Ըստ պատգամավորի՝ նախագիծը չի նախատեսում գործնական արժեք ունեցող իրավական կարգավորում։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































