Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա՞ դեպք, որ ՔՊ-ն ուրիշ որոշում ունի, Դուք՝ դրանից տարբերվող»․ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները՝ ՔՊ-ական պատգամավորին

Ապրիլ 15,2025 13:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս պահին ինչ սակագներ գոյություն ունեն, դրա վերաբերյալ թանկացման օրակարգ այս պահին չկա»,-ՀՀ ԱԺ մուտք գործելիս Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամների հարցերին ի պատասխան` ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Այսօր վաղ առավոտից Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները ՀՀ խորհրդարանի դիմաց բողոքի ցույց էին իրականացնում՝ ընդդեմ ՀՀ ԱԺ-ի քննարկելիք օրենքի նախագծի, ըստ որի՝ նախատեսվում է նաև 10000 դրամ տուգանք տրանսպորտի ուղեվարձի գումարը չվճարելու դեպքում։

Այս պահին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացնում է կառավարության 2021-2026 թվականների ծրագրի՝ 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։

Ավագանու անդամները Թագուհի Ղազարյանին հարցրին՝ Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ թանկացմանը, Դուք կարծում եք՝ քաղաքացին «տուգանքի մատերիա՞լ» է, նա պատասխանեց․ «Ես չեմ կարող կողմ կամ դեմ լինել թանկացմանը։ Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Քաղաքացին վճարում է իր տրանսպորտի գումարը և չի տուգանվում»։

Հարցին՝ ո՞նց եք քվեարկելու՝ Ձեր խղճի մտո՞ք, թե՞ ոնց ասի Նիկոլը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Խմբակցությունն ունի որոշում, և ես այս որոշումը այս պահին չեմ բարձրաձայնի»։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը հարցրեց․ «Դուք գործելու եք Ձեր խղճի մտո՞ք, թե՝ վոսթափով եք որոշում կայացնելու։ Կա՞ դեպք, որ ՔՊ-ն ուրիշ որոշում ունի, Դուք՝ դրանից տարբերվող։ Երբևէ էդ «կնոպկան» սեղմած կա՞ք, քվեարկության ժամանակ հնարավո՞ր է այլ կարծիք ունենաք», Թագուհի Ղազարյանը պատասխանեց․ «Իմ դիրքորոշմամբ ձևավորվում է ՔՊ-ի դիրքորոշումը, որն արտահայտվում է՝ որպես ՔՊ խմբակցության դիրքորոշում։ Դա իմ անձնական որոշումն է, ես եմ ձևավորում ՔՊ խմբակցության դիրքորոշումը»։

Նշենք, որ հիմնականում ՔՊ-ական պատգամավորները խուսափում էին ընդդիմադիր ավագանու ընդդիմադիր անդամների և քաղաքացիների հարցերին պատասխանել։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930