Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն դու ես բանակից թռած․․․»․ Հայկ Մամիջանյանի եւ Վահագն Ալեքսանյանի լեզվակռիվը

Ապրիլ 15,2025 17:34

«Միայն դու ես բանակից թռած․․․»,- խորհրդարանում իշխող ուժի պատգամավոր Վահագն Ալեքսանյանին պատասխանեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հայտարարությունների ժամին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի միջեւ վեճ սկսվեց։ Հայկ Մամիջանյանի ելույթը դուր չեկավ ՔՊ-ական պատգամավորին։ Նա դահլիճից սկսեց ռեպլիկներ նետել՝ ելույթից հետո։

«Այ եթե բանակից թռած չլինեիք․․․»,- ընդդիմադիր պատգամավորին էր դիմել Վահագն Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իսկ Հայկ Մամիջանյանի հայտարարությունը կրկին վերաբերվում էր Արցախի հարցով բանակցային փաստաթղթերի հրապարակմանը։ Ընդդիմադիր պատգամավորները Նիկոլ Փաշինյանից ակնկալում են հատկապես 2019 թվականին խնդրի կարգավորման առումով Հայաստանին արված առաջարկը, որը այդպես էլ չի հրապարակվում։ Ըստ Հայկ Մամիջանյանի, Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է քշում, ԱԺ ամբիոնից պարում է, բայց այդ փաստաթղթերը չի հրապարակում, քանի որ այդ փաստաթղթերի հրապարակումից հետո, «էլ էդ բոյի սուտ չեն կարող հորինել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930