Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Դադունցը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն արդարադատության նախարարության համար առաջնահերթ համարվող ուղղություններով

Ապրիլ 16,2025 12:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է ԵԽ ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրավորման բաժնի ղեկավար

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն Արդարադատության նախարարության համար առաջնահերթ համարվող ուղղություններով՝ կարևորելով արդեն իսկ ձեռք բերված արդյունքները ՄԻԵԴ վճիռների կատարման ապահովման, հաշտարարների վերապատրաստման և այլ ոլորտներում։ Տիգրան Դադունցը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ կարևորելով Եվրոպայի խորհրդի ընթացիկ ծրագրերը։

Երկուստեք կարևորվել է նաև Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը՝ Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Նախարարի տեղակալն այս համատեքստում անդրադարձ է կատարել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնության շրջանակներում վերջերս հանձնաժողովի հետ ունեցած քննարկումներին։

Հանդիպմանը քննարկվել են նաև սահմանադրական բարեփոխումների ընթացքը և այս համատեքստում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ քննարկումների կազմակերպման հնարավորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև հնարավոր համագործակցությանը՝ վարչական իրավախախտումների և վարչական դատավարության օրենսդրության վերանայման, «Արբիտրաժային շաբաթ» միջոցառման կազմակերպման, հաշտարարների համայնքին աջակցության համատեքստում:

Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք կարևորել են համագործակցությունը և պայմանավորվածություն ձեռք բերել քննարկել կարիքները և շարունակել համատեղ աշխատանքները:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930