Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի գործունեության 99,9 տոկոսին դեմ եմ, 1 տոկոսն էլ թողնում եմ, կարող է դարձի գա՞»․ Վարդան Ղուկասյան

Ապրիլ 16,2025 15:24 Share

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյաննն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մեկ անգամ ևս վերահաստատեց իր այն խոսքերը, որ կպահի սուբորդինացիան կառավարության հետ։

«Հարյուր անգամ եմ էդ հարցին արձագանքել, տեղական ինքնակառավարում նշանակում է տեղում ինքնակառավարել․ սուբորդինացիան․ ճշմարտությունը ես կպահեմ, կպահպանեմ։

Իր քաղաքական հայացքներին միանշանակ դեմ եմ, իր կատարած գործունեության 99,9 տոկոսին դեմ եմ, բայց տեղական ինքնակառավարումն այլ բան է ասում, իր հետ կապված այլ բան է ասում։

1 տոկոսն էլ թողնում եմ, կարող է մարդը դարձի գա, եկեղեցին ի՞նչ է ասում․ ապաշխարության կանոններ է տվել, եթե մարդը ապաշխարության ճանապարհ է բռնում, էդտեղ արդեն ես բան չունեմ ասելու», -ասաց Վարդան Ղուկասյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930