Երեկ՝ ապրիլի 15-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ ի պատիվ Խորհրդային միության մարշալ, հայազգի մեծ զորահրամանատար Հովհաննես Բաղրամյանի անունով դպրոցներից մեկի անվանակոչմանը։
Միջոցառումը նախաձեռնվել էր «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական հիմնադրամի կողմից, որի ընթացքում դպրոցի սաները հանդես են եկել ազգային պարերով, ռազմահայրենասիրական երգերով և Հայրենական մեծ պատերազմին նվիրված բանաստեղծություններով։ Դպրոցի ներսում նաև բացվել է Բաղրամյանի անվան փառքի սրահը։
Միջոցառմանը մասնակցել են Մինսկի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մարշալ Բաղրամյանի թոռները՝ Իվան Բաղրամյանը և Կարինե Նաջարովան, ինչպես նաև վերոնշյալ հիմնադրամի ղեկավարներ Արամայիս Քամալովն ու Արթուր Սողոմոնյանը։
Կարդացեք նաև
Հյուրերը գրառումներ են կատարել «Պատվավոր հյուրերի գրքում» և ծառ տնկել դպրոցի բակում։
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամ