Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քիչ համեստ եղեք»․ Էլինար Վարդանյանը՝ Սոնա Ղազարյանին

Ապրիլ 17,2025 11:16

«Տիկին Ղազարյան, ամենայն հարգանքով Ձեր կարգավիճակի հանդեպ, փորձեմ հնարավորինս մեղմ ձեւակերպել»,- խորհրդարանում, կառավարության 2021-26 թվականների ծրագրի՝ 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքի քննարկման ժամանակ իշխող խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանին դիմեց ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ ասելով, որ ընտանեկան բռնության օրենքի փոփոխության հետ կապված իր ներկայացրած նախագիծը դեռ չի նշանակում, որ ԱԺ ամբիոնից «փրկչի կեցվածքով պետք է խրատներ տաք»։ Էլինար Վարդանյանը հիշեցրեց՝ ընտանեկան բռնության մասին օրենքը ներկայիս իշխանությանը ժառանգություն է հասել՝ «ձեր չսիրած նախկիններից»։

Դահլիճից Սոնա Ղազարյանն արձագանքում էր։

Էլինար Վարդանյանն էլ հորդորեց․ «Մի փորձեք տպավորություն ստեղծել, որ օրենքի հեղինակը դուք եք։ Մի քիչ համեստ եղեք»։

Նա նախատեց, որ երբ ԱԺ ամբիոնի մոտ բռնության էին ենթարկում ԱԺ կին պատգամավորին, իրենցից նույն կեցվածքով որեւէ արձագանք չեղավ։ Խոսքը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930