Լրահոս
Օրվա լրահոսը

Ճոռոմ խոսքեր հնչեցնում արդյունքների մասին, բացում ես հաշվետվությունը՝ հակառակի մասին է. Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 17,2025 11:56

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Բյուջեի կատարողականի քննարկման այս օրերին բոլորը գովում են իրենց աշխատանքը, ճոռոմ խոսքեր հնչեցնում արդյունքների մասին, բայց բացում ես հաշվետվությունը` լրիվ հակառակի մասին է:

Վերցնենք ատեստացիայի գործընթացը:
ՊՆ-ի մասով գրված է, որ 2024 թվականին ատեստացիային մասնակցած զինծառայողների 57%-ն է հաղթահարել դրական գնահատականի շեմը:

ԱԱԾ-ի դեպքում ցուցանիշը 35% է:

Ոստիկանությունը ներկայացված է թվերով. 4063 ծառայողից դրական շեմը հաղթահարել է 1031-ը:

Փրկարար ծառայության դեպքում, մինչև այժմ քննության է մասնակցել 1805 ծառայող, դրական գնահատական ստացել` 496-ը:

Թեև խիստ հարաբերական ամենաբարձրը ՊՆ-ի ցուցանիշներն է, բայց սա էլ անբավարար արդյունք է, որովհետև, մեծ առումով, ֆիզիկական, մասնագիտական, շարային, կրակային պատրաստության առումով, քննության մասնակիցների 43%-ը անբավարար է ստացել, ինչ ահազանգ է մեծ թվով խնդիրների մասին, ինչի վերաբերյալ մեկ այլ առիթով կանդրադառնամ:

Հետո էլ, թե՝ բարեփոխումներ ենք անում, բարելավումներ, առաջընթաց: Սա չէ՞ ձեր աշխատանքն ու տապալումների ցուցանիշները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930