Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն՝ Ֆրանսիայի Շարանտոն-լե-Պոն քաղաքում

Ապրիլ 17,2025 12:18

Ապրիլի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել դեսպան Խաչատրյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Միշել Էրբիյոն, Վալ-դե-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանիոն Շարանտոն-լե-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը և «Վալ-դե-Մարնի ֆրանս-հայկական միություն» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանը։

Արարողությանը ներկա էին և Շարանտոն-լե-Պոն քաղաքում տեղադրված հայկական խաչքարի առջև ծաղկեպսակներ և ծաղիկներ են զետեղել նաև Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի խորհրդի, Վալ-դե-Մարն դեպարտամենտի, Շարանտոն-լը-Պոն և հարակից քաղաքների խորհուրդների անդամներ, քաղաքապետեր, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ։

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նաև ֆրանսահայ գործարար, բարերար, Շարանտոն-լե-Պոնի ֆրանսահայ համայնքային կյանքում մեծ ներդրում ունեցած Ռոժե Կարպիս Ջրբաշյանին նվիրված հուշատախտակի բացման արարողություն։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930