Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու չի, դուք ա», «Նախ լռեք, հետո՝ ինձ հետ խոսեք հարգալից»․ Ռուբեն Ռուբինյանը, Արթուր Խաչատրյանն ու Արծվիկ Մինասյանը վիճեցին՝ Քրիստինե Վարդանյանի սուր ելույթի պատճառով

Ապրիլ 17,2025 12:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մի ընդհատեք ընդհատողներին։ Նախ լռեք, հետո՝ ինձ հետ խոսեք հարգալից։ Հետո՝ իմացեք ձեր չափերը»,- խորհրդարանում Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին դիմեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Չափերն ինքս եմ գծում»,- Արթուր Խաչատրյանի հակադարձմանն էլ Ռուբինյանը պատասխանեց․ «Լավ չեք գծում ուրեմն, հիմա ես կգծեմ»։

Այս վիճաբանությունը սկսվեց այն ժամանակ, երբ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը իշխանության հասցեին ասում էր․ «2024-ը եղել է մի թվական, որ Արփի Դավոյանը, Վահագն Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը նստել ու իրենց վարչության նիստում որոշել են՝ ինչն է Հայաստան, ինչը՝ չէ։ Ու որոշել են՝ Տավուշի գյուղերը Հայաստան չեն, Շուռնուխի կեսն էլ Հայաստան չէր․․․ Եթե Սյունիքին էլ տաք, 2025-ն էլ ավելի խաղաղ կլինի․ այս կրակոցները ձեր վիճակագրությունը մի քիչ խառնում են»։

Դահլիճից ՔՊ-ական պատգամավորները սկսեցին արձագանքել:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, խորհրդարանում քննարկվում է կառավարության 2021-26 թվականների ծրագրի՝ 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը ։

Քրիստինե Վարդանյանի ելույթի արձագանքները բուռն էին․ հաջորդ վիճաբանությունը սկսվեց Ռուբեն Ռուբինյանի եւ Արծվիկ Մինասյանի միջեւ։ Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը սպառնում է բողոք իրականացնող քաղաքացին ու այդ պատճառով է ՆԳՆ բյուջեն աճել 18 տոկոսով, իսկ ՊՆ-ինը՝ 7 տոկոսով։ Նա նկատեց, որ բողոք իրականացնող բոլոր քաղաքացիներին իշխանությունը հռչակել է «ռուսի շպիոն»․ «Ձեր համար Մարիա Կարապետյանը․․․ չեմ հիշում՝ Մարիա Կարապետյանը, Սոնա Ղազարյանը, շատ տարբերություն չկա․․․ըստ իրենց, ռուսի շպիոն են հնչակյանները, ռամկավարները, ՀՅԴ-ն, Հայ առաքելական եկեղեցին ու միակ ինքնիշխանն է Նիկոլ Փաշինյանը, որը Ալիեւի հրահանգով ՀՀ սահմանադրություն է փոխում»։

Ռուբեն Ռուբինյանը Քրիստինե Վարդանյանին հորդորեց՝ հարգալից լինել, վերջինս էլ բացատրեց, որ նկատի ունի, որ նրանց ասածների մեջ տարբերություն չկա։ Միջամտեց Արծվիկ Մինասյանը։ «Դու չի, դուք ա»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Քայլ արա՝ արի տուն, թքեմ վրադ, ռադ եղիր այստեղից»,- ՔՊ-ի պահվածքն այսպես է բնութագրում Քրիստինե Վարդանյանը՝ հայտարարելով, որ ՔՊ-ն մի բան լավ է անում եւ դա Ալիեւի ծրագրերի ռեբրենդինգն է․ «Ալիեւի ծրագրերի ռեբրենդինգ իրականացնող ֆիլիալն եք ու դրա փաթեթավորումը իրական Հայաստան կոնցեպտի ներքո եք իրականացնում։ Այս պետությունը չի կարող լինել երշիկի ու հարկ տալու մասին, այս պետությունը հայկական ինքնության մասին է լինելու»։

Իսկ ելույթի սկզբում Քրիստինե Վարդանյանը պատասխանել էր ՀՅԴ-ին ուղղված քննադատություններին․ «Շնորհակալություն, պարոն Ռուբինյան, որ առանց ասելու, թե ինչ եք քննարկել Քըլըչի հետ եւ առանց ասելու, թե ի՞նչ է Քըլըչն ասել ձեր ականջին, իրականում ասում եք, թե ինչ է ասել․ ես ոնց հասկացա, ձեր իրական Հայաստանի դեռեւս չհրապարակված անկյունաքարային դրույթներից մեկը հակադաշնակցականությունն է։ Միանգամից հրապարակեք, էդպես մի կաշկանդվեք, որովհետեւ նախանձելի է այն ագրեսիան ու այն կիրքը, որով դուք խոսում եք ՀՅԴ-ի դեմ։ Այդ հարցով կարող եք համեմատվել կոմունիստների հետ, Բաքվի բանտում հայ գերիներին մեղադրանք ներկայացնող դատախազի, մեկ էլ՝ ՀՀՇ-ի հետ կարաք համեմատվեք, բայց իրենք մի քիչ ավելի ինտելեկտուալ էին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իր ելույթում ՀՅԴ-ի քննադատությամբ աչքի էր ընկել նաեւ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930