Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը մեզ ուզում է ներքաշել մի բանավեճի մեջ, թե ո՞վ է ավելի շատ թուրք»․ Արսեն Թորոսյան

Ապրիլ 17,2025 13:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ընդդիմությունը մեզ ուզում է ներքաշել մի բանավեճի մեջ, թե ո՞վ է ավելի շատ թուրք»,- խորհրդարանում այսօր հայտարարեց իշխող «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ հանգելով նրան, որ «իրենք ավելի շատ թուրք են, քան մենք»։ Գայթակղությանը դիմանալը, ըստ նրա շատ բարդ է, բայց ինքը կոչ է անում՝ չմտնել այդ բանավեճի մեջ, դա կործանում է մեզ։

Իր բնութագրմամբ, ընդդիմության նպատակն է, որ Հայաստանն անկախ չլինի, կախված լինի՝ նախ՝ «իրենց նշած պետությունից» (նկատի ունի ՌԴ-ն-Ն․ Գ), ապա՝ միգուցե նաեւ այլ պետություններից․ «Իրենք նաեւ չեն ուզում, որ մենք ունենաք սահման, ամենակարեւոր ատրիբուտներից մեկը ու ասում են, որ մենք ենք վարչությունով որոշել սահման։ Ոչ, տիկին Վարդանյան, ՀՀ սահմանը որոշվել է Հայաստանի հանրապետության անկախանալիս, որին դուք դեմ եք եղել եւ մինչեւ հիմա դեմ եք։ ՀՀ սահմանը՝ Հայաստանի սոցիալիստական հանրապետության սահմանն է եւ վերջակետ»։

Հիշեցնենք, խորհրդարանում քննարկվում է  կառավարության 2021-26 թվականների ծրագրի՝ 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930