Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Խանլարի. Որպես «գլխավոր դիվանագետ» Արարատ Միրզոյանը այսքան ծանծաղ եղանակո՞վ է տրամաբանում

Ապրիլ 17,2025 17:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ ամբիոնից 2025թ․ ապրիլի 16-ին հայտարարեց հետևյալը․ «Փաստ է, որ արցախահայության բռնի տեղահանությունից հետո և հատկապես և նաև իրենց ինքնալուծարման վերաբերյալ էդ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո, էդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել՝ էն պարզ պատճառով, որ էնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք»:

Պատմական գիտությունների թեկնածու, ԻԻՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարին ՀՀ ԱԳՆ-ի հայտարարություններին ի պատասխան գրում է․ «Իսկապե՞ս, լո՞ւրջ։ Այսպե՞ս են լուծվում միթե տարածքային, ինքնորոշման, ինքնիշխանության և մարդու իրավունքների հարցերն ու վեճերն աշխարհում։

Եթե միրզոյանական այս ծանծաղ ու հիմար տրամաբանությամբ առաջնորդվեին մյուս պետությունները, արդեն վաղուց Պարսից Ծոցի անմարդաբնակ եռյակ կղզիները, կամ ընդամենը 37 բնակիչ ունեցող Դոկտո զույգ կղզիները Իրանի և Հարավային Կորեայի միջոցով նվիրաբերված կլինեին Արաբական Միացյալ Էմիրություններին կամ Ճապոնիային: Էլ չեմ խոսում հնդիկներից բռնի պարպված՝ «Ազատ Քաշմիր»-ի մասին․․․

Արարատ Միրզոյանը, որպես «գլխավոր դիվանագետ»-ի, իրապես հենց այսքան ծանծաղ ու հիմար եղանակով է տրամաբանում առհասարակ, թե՞ մարդկանց է ծանծաղ ու հիմար պատկերացնում։

Հ․Գ․- Միրզոյանական սույն տրամաբանությունը խորքում արդարացնում և նվիրականացնում է տեղահանությունը և ցեղասպանական այլ գործողությունները, որպես տարածքային, ինքնորոշման, ինքնիշխանության և մարդու իրավունքների հարցերի ու վեճերի բռնի լուծման, ավելի ստոյգ՝ վերացման արդյունավետ մեթոդիկա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930