Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Սոֆիանոպուլոսի հետ հանդիպմանը Արման Եղոյանը խոսել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման կարեւորության մասին

Ապրիլ 17,2025 18:00

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 17-ին ընդունել է մեր երկրում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:

Ողջունելով դեսպանին՝ Արման Եղոյանը նշել է, որ Հունաստանը կարեւոր գործընկեր է Հայաստանի համար թե՛ երկկողմ հարաբերությունների մակարդակում, թե՛ որպես ԵՄ անդամ երկիր: Այս համատեքստում Արման Եղոյանը հիշատակել ու հաջողված է գնահատել Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ Հունաստանի ու Իտալիայի խորհրդարանների հետ համագործակցությամբ Հայաստանի օրենսդիր մարմնի կարողությունների ուժեղացմանն ուղղված Թվինինգ ծրագրի իրականացումը:

Հանձնաժողովի նախագահը նաեւ խոսել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի կարեւորության մասին:

Հունաստանի դեսպանը կարեւորել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացումը, ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերությունները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930