Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալեքսանդր Կոնյուկին ազատել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Հրամանագիրն ստորագրվել է այսօր։
Ալեքսանդր Կոնյուկը մասնագիտությամբ իրավաբան է, որը աշխատել է Բելառուսի ռազմական դատարանի նախագահ, 2009–2011 թթ.՝ զբաղեցրել Բելառուսի Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի նախագահի պաշտոնը, իսկ 2011–2020 թթ. եղել է Բելառուսի գլխավոր դատախազ։
Հայաստանում դեսպան է նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 19-ին։