Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածվող լուրերը, թե Սամվել Բաբայանը հավակնում է Արցախի նախագահի պաշտոնին, իրականությանը չեն համապատասխանում

Ապրիլ 17,2025 23:55

Ի պատասխան ԶԼՄ հարցումների

Ի պատասխան լրատվամիջոցների կողմից ստացված հարցումների և հանրային դաշտում տարածվող չհիմնավորված տեղեկատվության՝ հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին։ Իսկ տարածվող նմանատիպ տեղեկությունները դիտարկում ենք որպես միտումնավոր արշավ՝ ուղղված հասարակական կարծիքի մանիպուլյացիային։

Արցախի պետական ինստիտուտների պահպանման և շարունակականության վերաբերյալ Սամվել Բաբայանի դիրքորոշումները բազմիցս արտահայտվել են գործող նախագահ Սամվել Շահրամանյանի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստերի և աշխատանքային հանդիպումների շրջանակում «Միասնական հայրենիք» խմբակցության գործունությամբ։

Հորդորում ենք լրատվամիջոցներին դադարեցնել իրականության հետ կապ չունեցող թեզերի շրջանառությունը և առաջնորդվել մասնագիտական պատասխանատվության չափանիշներով։

 

Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930