Իշխանությունների սանձազերծած հակաարցախյան հիստերիան գնալով սաստկանում է: Ազգային ժողովի ամբիոնից եւ Հ1-ի եթերից գրեթե ամեն օր հնչում է «մնայիք, կռվեիք» ստորագույն, հակահայկական եւ հակամարդկային թեզը: Իշխանական քարոզիչների կայքերում բացահայտ հնչում են արցախցիների հասցեին սպառնալիքներ եւ ոչնչացնելու կոչեր: Դատախազությունը, որը քրեական հետապնդումներ է սկսում Փաշինյանին քննադատելու կամ նույնիսկ այդ քննադատությանը «լայք» դնելու համար, այս պարագայում ոչ մի բան չի ձեռնարկում:
Պարզ է, որ իշխանությունների եւ նրանց քարոզիչների մոտիվացիան իրենց ձախողումների ողջ պատասխանատվությունը արցախցիների, այսինքն՝ իրենց արկածախնդրության զոհերի վրա գցելն է: Բայց խնդիրն ավելի լայն է. երբ խտրականությունը խրախուսվում է պետական մակարդակով, երբ պետական մարմինները խիստ ընտրողաբար են վերաբերվում ատելության խոսքին եւ պատժամիջոցներ են կիրառում միայն մեկ ուղղությամբ, դա սրում է առանց այդ էլ լարված իրավիճակը եւ հաջորդ քայլով կարող են սադրել բռնություններ: Եվ դրա մեղավորը կլինի պետության ոչ միայն թողտվությունը, այլեւ՝ ուղղակիորեն կրակի վրա յուղ լցնելը: Խնդիրն արդեն դուրս է արցախցիներին սիրելու կամ չսիրելու ոլորտից, մարտահրավեր է նետված պետության կայունությանը:
Մեր «քաղաքացիական հասարակությունը» նույնպես բավականին «յուրահատուկ» մոտեցում է դրսեւորում: Եթե տրանսգենդերի ուղղությամբ որեւէ մեկը ծուռ հայացք է գցում, 20 հատ զեկույց են գրում եւ դրա դիմաց, հավանաբար, 20 հատ դրամաշնորհ ստանում: Բայց երբ հայերի մի խմբին կոչ են անում հողին հավասարեցնել եւ դա տարածում է իշխանական լրատվամիջոցներից մեկը, ոչ մի ծպտուն չեն հանում: Հավանաբար, «դրամաշնորհի մատերիալ» չի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Տեսապատկերում՝ երկու օրինակ արցախցիների հանդեպ ատելության խոսքից: Մեկը ՔՊ մի պատգամավորին փոխկապակցված կայքի հրապարակումից է, որը բողոքներից հետո հեռացվել է:
Իսկ հիմա, խի՞ չեն կռվում…
Չափաւոր կերպով չեն հակադարձում՝ զիրենք այդքան ատող, իրենց վրայ յարձակող, այդ… հայաստանցիներին դէմ:
Չէ՜, խօսքը «քաղաքացիական պատերազմ»ի մասին չէ, ոչ էլ չափազանցեալ որեւէ բրտութեան մասին:
Այլ պարզապէս՝ համապատասխան, համաչափ պատասխանի մը մասին: Որպէս արժանապատիւ, տղայավայել հակազդեցութիւն: Տարրական ինքնապաշտպանութիւն:
Այս խառնուածքո՞վ է, որ պիտի կարենային յաղթել թուրքերին…
Դեհ, երեւի բոլոր իսկական քաջերը արդէն մեռան ռազմադաշտում:
Սակայն այս երեւոյթն ալ, այ՛ս աստիճանի, երբեք չէ տեսնուած Մարդկութեան արդի Պատմութեան մէջ:
Թերեւս, միմիայն, հրէական կրօնքի ֆրանսացիներու պարագային, երբ որ, Երկրորդ Համաշխարհայինի վախտ, «միւս» ֆրանսացիները զիրենք կը պախարակէին, կը մատնէին, կը յանձնէին՝ նացի ցեղասպաններին… օրուայ պետութեան ուժայինների միջոցաւ…
Մ. Հայդուկ Շամլեան
Ինձ մոտ էնպիսի տպավորություն է, որ Դուք ուզում եք, որ արցախցիները մտածեն.որ Հայաստանում իրենց վատ են վերաբերվում:
Եթէ խմբագրականը «նրբութեան» մը կը կարօտի, ta ձեր ըսածին հակառակն է:
Մեծաթիւ հայաստանցիների խորապէս բացասական կարծիքը, ժխտական զգացումներն ու մերժողական տրամադրութիւնները, ի դէմ՝ արցախցիներին, անհերքելի իրականութիւն մըն է, որ կար ու հաստուած էր արդէն 2020ի Աղէտից առաջ ա՜լ, 2018ի գարունի առաջ ալ:
Արդէն այդ ատելութեան պատճառով է նաեւ, այդ թանձր մաղձին ալիքին վրայ է՝ որ Փաշինյան մը, իր դժոխածին վոհմակին հետ, կարողացաւ իր պետական յեղաշրջումը կատարել, եւ տիրացաւ իշխանութեան:
Երկար տարիներ շարունակ, ամէն անգամ որ ընտանեօք կը գտնուէինք Երեւան, բազմաթիւ անգամներ, բազմաթիւ հայաստանցիների կողմէ ահաւոր ել բաներ կը լսէինք, ի դէմ՝ Արցախի, արցախցիների: Սկիզբը, շատ զարմացանք,շշմեցանք, շոկի եկանք: Յետոյ արդէն, վարժուեցանք…
Մեր այդ վատ փորձառութեան առիթները շատ էին, քանզի մեր առաքելութիւնը՝ Շուշիում էր, եւ մինչեւ որ Երեւանից մեկնէինք Շուշի, պատահաբար կամ անխուսափելիօրէն, Արցախի մասին հաղորդակցութիւններ կ’ունենայինք հայաստանցիների հետ:
Վկայեմ նաեւ որ երբե՛ք, նուազագոյն չալով իսկ նոյն կեցուածքը չենք տեսած կամ լսած, ոեւէ արցախցիի՝ ՀՀի կամ հայաստանցիների նկատմամբ:
Ես չգիտեմ թե Դուք ինչ շրջապատում եք շփվել,բայց ինձ շրջապատողները միշտ լավ են վերաբերվել հասարակ արցախցուն։ Իսկ Արցախից եկած քաղաքական գործիչների կամ նրանց հովանավորչությամբ իրենց երեւակայողների հանդեպ, վերաբերմունքը միանշանակ չի եղել։