Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանում ներկայացվել են ՆԳՆ բարեփոխումներն ու քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները

Ապրիլ 18,2025 12:53

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 15-ին և 16-ին Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստին։

Նստաշրջանում հիմնական զեկույցով ներկայացվել է խոշտանգումների կանխարգելման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՆԳՆ բարեփոխումները։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը պատասխանել է Կոմիտեի անդամների հարցերին՝ անդրադառնալով Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը,
վերապատրաստումների միջոցով ծառայողների գիտելիքների լավարկմանը, ՆԳՆ օրենսդրական նախաձեռնություններին, մասնավորապես, Ոստիկանության գվարդիային վերաբերող, ինչպես նաև ուժի, հատուկ միջոցների համաչափ կիրառման վերաբերյալ կարգավորումներին։

Արմեն Ղազարյանը անդրադարձել է նաև թվայնացման կոնտեքստում համայնքային ոստիկանության ոլորտում տեսահսկման համակարգերի կիրառությանը, ՆԳՆ ոստիկանության համակարգում ներքին վերահսկողական միջոցառումներին՝ ներկայացնելով Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության գործունեությունը և քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները։

Ընդգծվել է, որ Ներքին գործերի նախարարության ստեղծումը նպաստել է հաշվետվողականության և թափանցիկության բարձրացմանը՝ ամրապնդելով վստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ:

Ներկայացվել են նաև ՁՊՎ-ների օպտիմալացման, ձերբակալված անձանց պայմանների բարելավման, բուժզննության նոր ընթացակարգերին և հանրային վերահսկողության հնարավորություններին վերաբերող հարցեր։

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչները դրական են արձագանքել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930