2025 թ. ապրիլի 17-ին տեղի ունեցավ նոր կազմով Հանրային խորհրդի անդրանիկ նիստը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը՝ ներկայացնելով նաև խորհրդի գործունեության առաջնահերթությունները:
Ըստ այդմ, Խզմալյանը կարևորեց Հանրային խորհրդի հանրային ընկալումները ճշգրտելու անհրաժեշտությունը՝ իբրև խորհրդի գերակա նպատակ համարելով հանրային կյանքի տարբեր ոլորտներում գործող պրոֆեսիոնալների և կառավարության լիարժեք հաղորդակցությունը: Խզմալյանն անդրադարձավ խորհրդի գործունեությունը կարգավորող օրենքի ու իրավական ակտերի լրամշակման ու ստեղծման, կառավարության անդմաների հետ ակտիվ փոխշփումների և համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ աշխատանքներն սկսելու անհրաժեշտությանը: Վերջինս փոխադարձ վստահության կառուցման գործում կարևորեց նաև քաղաքական զսպվածության, հարգանքի, բազմակարծության և համերաշխության պահպանումը: Ըստ նրա՝ Հանրային խորհրդի բարոյական առաքելությունն է հանրային լավատեսության խթանումը, կարող մասնագիտական ներուժի կենտրոնացումն ու գործադրումը:
Խորհրդի անդմաները հավանություն տվեցին ներկայացված տեսակետներին, հանդես եկան դրանց վերաբերյալ առաջարկներով: Առանձին ելույթներով հանդես եկան Հովիկ Մուսայելյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Գայանե Աբրահամյանը, Արմինե Մարգարյանը, Օլեգ Դուլգարյանը, Սուսաննա Խալաթյանը, Սոսի Թաթիկյանը, Դանիել Իոննիսյանը և այլք:
Կարդացեք նաև
Անդամները, արդյունավետ աշխատանք իրականացնելու համար, կարևորեցին նաև նոր գրասենյակ ունենալու հանգամանքը, տեղեկատվական դաշտում դիրքավորվելու և հանրային իրազեկվածության ապահովմանն անհրաժեշտ գործիքակազմի ստեղծումը:
Հաջորդ նիստում կքննարկվի ՀՀ կառավարության հետ առաջիկա խորհրդակցությունների օրակարգը: