Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրանիկ Քոչարյանն ինձնից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը»․ Սամվել Շահրամանյան

Ապրիլ 18,2025 17:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սամվել Շահրամանյանը։

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պնդել էր, թե Սամվել Շահրամանյանը ստորագրությամբ լուծարել է Արցախը։ «Սամվել Շահրամանյանն ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր»,- ասել էր Քոչարյանը։

«Այդ հայտարարություն անող անձն ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը»,- ասաց Շահրամանյանը։

Նա նաեւ նշեց, որ արցախցիներն իրենց համարում են ՀՀ քաղաքացի, որովհետեւ ունեն համապատասխան անձնագրեր եւ ոչնչով չեն տարբերվում ՀՀ քաղաքացիներից։

«Ես իմ վրա օրինակը կբերեմ՝ ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության թոշակառու, ես ունեմ ՀՀ քաղաքացուն տրամադրվող նույնականացնող քարտ, ես ունեցել եմ դիվանագիտական անձնագիր։ Հիմա ասեք՝ ես ո՞նց կարող եմ լինել ոչ Հայաստանի քաղաքացի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930