Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության փուլերում. Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող մրցաշարում Մանուկյանը հաղթող է ճանաչվել նժույգ թափեր վարժությունում՝ որակավորման փուլում հավաքելով 14.700 միավոր:
Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև Խորվաթիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը մեդալներ են նվաճել օղակների վարժությունում:
Կարդացեք նաև
Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը եզրափակչում հավաքել է 14.333 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը 14.200 միավորով արժանացել է բրոնզե մեդալին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն