Aravot.am-ը Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեց, թե որևէ ՔՊ-ական իրեն շնորհավորե՞լ է, թեկուզև ոչ հրապարակային․ «Ոչ, չեն շնորհավորել։ Ես 26 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, եթե 1996 թվականից հաշվեք, ես վեց անգամ քաղաքապետ եմ ընտրվել, երկու անգամ էլ՝ Ազգային Ժողովի պատգամավոր, ես էսպիսի բան չեմ տեսել, էս ձևի հարձակում, ամբողջ սայթերն ու չգիտեմ ինչերը խառնվել են իրար։
Արցախը կորցրեցին, էսքան չխառնվան, էդքան երեխեն մահացավ, էսքան ձայն չլսեցինք, ոնց որ էս Գյումրու քաղաքապետի ընտրությունները»,-ասաց նորընտիր քաղաքապետը։
Վարդան Ղուկասյանն ասաց, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանից էլ շնորհավորանք չի ստացել, սակայն Առուշանյանները շնորհքով մարդիկ են։
«Մարզպետի հայրը, ինքը իրեն միշտ շնորհքով են պահել, մարզպետի հայրը ինձ հետ մոտ է, ինքն էլ մշտական շնորհքով է միշտ պահել։ Ինքը ջահել, երիտասարդ տղա է, շատ հարցերում ասել են՝ ուզում ենք նմանվել, կապրենք, կտեսնենք էլի, տեսնենք իրենց ոնց են պահելու, բոլորի գնահատականը կտանք։ Ասենք մի քանի տարի Նիկոլը պտի մնա, դրանից հետո ինչ պտի էղնի, կապրենք, կտեսնենք՝ ով ինչպես կպահի իրեն»,-ասաց Վարդան Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ