Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տոնական օրը թող խթան դառնա առավել հոգատար լինելու միմյանց, մեր հասարակության և պետության հանդեպ․ Վահագն Խաչատուրյան

Ապրիլ 19,2025 20:28

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Զատիկի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ։

Այս վեհ ու լուսավոր տոնը քրիստոնեական հավատքի ամենակարևոր խորհրդանիշներից է, որ մարմնավորում է կյանքի, հույսի, հոգևոր վերածննդի և արդարության հաղթանակը։ Այն մեզ կոչ է անում վերարժևորել մեր ներքին հավատքը, լինել համերաշխ, սիրառատ ու հանդուրժող։

Թող Սուրբ Զատիկի բարությամբ ու ջերմությամբ լցվեն մեր ընտանիքները, մեր տներում թող ճառագի հարության լույսը և ոգու կամքի ու հավատի ամրություն ու բարօրություն բերի աշխարհասփյուռ հայությանը։

Այս տոնական օրը թող խթան դառնա առավել հոգատար լինելու միմյանց, մեր հասարակության և պետության հանդեպ, ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ։

Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930