Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանին Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնից զեկուցեցին տարածատեղեկատվական միասնական GIS համակարգի ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Այդ հարթակը հնարավորություններ է ստեղծում քաղաքի կառավարման եւ տեղեկատվության թվայնացման տեսանկյունից: Նշվեց, որ մի շարք ուղղություններով զարգացումներ ունեն, առաջինը արտաքին գովազդի ուղղությամբ կատարված աշխատանքներն են, մասնավորապես՝ գովազդային կրիչների թվայնացումը:
Տիգրան Ավինյանին տեղեկացրին, որ Mobile mapping-ի միջոցով թվայնացվել են Երեւանում առկա գովազդային կրիչները, հնարավորություն է ստեղծվել վերլուծել չափորոշիչների համապատասխանությունը:
«Իհարկե, էական ծավալով անօրինական գովազդային կրիչները մաքրվել են քաղաքում, բայց դեռեւս մաքրելու հատվածներ ունենք: Օրինակ, Տերյան փողոցով անցնում էի, ու տեսնում էի մեր չափորոշիչներին չհամապատասխանող կրիչներ, որոնք դեռ նախկինից մնացել են: Այս տեսակ բաները, եթե նույնիսկ քիչ քանակով մնում են, մարդկանց մոտ որոշակի անարդարության զգացում են արթնացնում, մտածում են՝ լավ, իմը փոխեցին, ես գնացի այս ստանդարտով, բայց էս մեկը ինչի՞ է մնացել »,- Տիգրան Ավինյանը:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ 2022-2025թթ ընթացքում ապամոնտաժվել է 21902 կրիչ, որոնցից շուրջ 600-ը մեծ բիլբորդներն են:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ