Լրահոս
Օրվա լրահոսը

Արիանա Բաղդասարյանը ոսկե մեդալ է նվաճել Դուբայում կայացած մրցաշարում

Ապրիլ 21,2025 12:25

Արիանա Բաղդասարյանը, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, ոսկե մեդալ է նվաճել Դուբայում կայացած Rhythmic Gymnastics Club League Challenge Cup մրցաշարում, հայտնում է Հայաստանի գեղարվեստական ​​մարմնամարզության ֆեդերացիան։

Օղակով և գնդակով վարժություններում 10-ամյա Արիանան հավաքել է ընդհանուր 42,25 միավոր՝ վեց մասնակիցների մեջ դառնալով առաջինը A ոսկե կատեգորիայում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված ALAN CUP միջազգային մրցաշարից FRG Armenia թիմը տուն է վերադարձել 11 մեդալով՝
7 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930