Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ն սրճարանի միայն բարի համար 11,5 մլն (մոտ 30 հազար ԱՄՆ դոլար) է ծախսել, 3-4 անգամ տոմետներ շարելու պայմանագիր է կնքվել և երկու անգամ ավել աթոռ ու սեղան են գնել։
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Ազգային Ժողովի գնումները, ուղարկել մի քանի հարցումներ ԱԺ աշխատակազմին և հավաքել է փաստեր, որ ԱԺ սրճարանն արժե ոչ թե 30 հազար դոլար, այլ ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար է վատնվել։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանն այնպես է խճճել գնումների գործընթացը, որ դժվար է ասել չկարողանալո՞ւ, թե՞ ինչ-որ բան թաքցնելու համար է ամառային բաց սրճարանի կառուցումն այսքան բարդ ճանապարհով անցել։
Կասկածներ կան, որ ԱԺ սրճարանի համար անհիմն ու աննպատակ ծախսված գումարը շատ ավելի մեծ է, քան մենք այս նյութով ներկայացնում ենք։
Կարդացեք նաև
Ահա թե ինչ արժեք է ունեցել ԱԺ իշխանական պատգամավորների և աշխատակազմի ղեկավարի մերձավորների համար բացված ժամանցային սրճարանը ՀՀ պետբյուջեի համար՝ հպարտ հարկատուների հաշվին։ Մշտապես նույն դեմքերն են սրճարանում ժամանց ապահովում, մոտ 800 աշխատակիցները չեն հասցնում օգտվել, աշխատում են:
Նկատենք, որ սրան զուգահեռ կրճատվում են նպաստները, արցախցիներին տրամադրվող աջակցությունները։ Եվ սրանով են հպարտանում՝ ասելով, թե «բյուջե են լցնում», իսկ բյուջեի գումարները մսխվում են բացառապես իրենց իսկ հաճույքների համար։
Հ. Գ. ՀՀ իրավապահ մարմիններին, Պետական վերահսկողական ծառայությանը և ՀՀ ֆինանսների նախարարությանը առաջարկում ենք սույն հոդվածում առկա տեղեկությունները և փաստերն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։