Լրահոս
Օրվա լրահոսը

Գերեզմանը՝ պարզ, առանց զարդարանքներու եւ միակ մէկ գրութեամբ՝ Ֆրանչիսքուս: Կ՛ուզեմ թաղուիլ Սանթա Մարիա Մաճճորէ պազիլիքին մէջ. Հռոմի պապի կտակը

Ապրիլ 22,2025 11:07

Vatican News. Հրատարակուեցաւ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին կտակը որուն մէջ ան յայտարարած է որ կ՛ուզէ թաղուիլ Սանթա Մարիա Մաճճորէ Պազիլիքային մէջ, Սալուս Փոփուլի Ռոմանի սրբապատկերին կողքին։

«Զգալով որ հասած է իմ երկրային կեանքին մայրամուտը եւ Յաւիտենական Կեանքի մէջ լի յոյսով, կ՛ուզեմ արտայայտել իմ կամքս միայն այն հարցին վերաբերեալ որ կը հայի իմ թաղման վայրին։ Իմ Կեանքս եւ քահանայական ու եպիսկոպոսական առաքելութիւնս միշտ ալ վստահեցայ մեր Տիրոջ Մօրը։ Ասոր համար կը խնդրեմ` որ սպասելով յարութեան օրը, իմ մահկանացու մարմինս հանգչի Մարիամ Մաճճորէ Քահանայապետական պազիլիքային մէջ։

Կը խնդրեմ որ իմ գերեզմանս պատրաստուի Պօղոսեան Մատրան` Սալուս Փոփուլի Ռոմանի մատրան կողմնակի միջանցքներէն մէկուն մէջ։ Գերեզմանը պէտք է ըլլայ գետնի վրայ, պարզ, առանց զարդարանքներու եւ միակ մէկ գրութեամբ. Ֆրանչիսքուս։

Քահաայապետին այս կտակի հետ միասին հրատարակուեցաւ նաեւ անոր մահը հաստատող հաղորդագրութիւնը որուն մէջ կը նշուի որ Ֆրանչիսկոս Պապը մահացաւ ուղեղի ու սրտի կաթուածի հետեւանքով։

Ռոպէր Աթթարեան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930