Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի. Իշխան Սաղաթելյան

Ապրիլ 22,2025 12:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի

Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ԱԺ կներկայացնի օրենքի փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը։

Այս նախաձեռնությունը ուղղակի պատասխան է Թուրքիայից պարտադրվող ժխտողական քաղաքականությանը և ներկայիս իշխանությունների՝ այդ քաղաքականությանը ենթարկվելու փաստին։

Իշխանությունն ունի երկու ընտրություն.
1. կողմ քվեարկել օրինագծին՝ փակելով Հայոց ցեղասպանության ուրացման դուռը,
2. մերժել նախագիծը՝ պաշտոնապես ամրագրելով, որ ինքն իրականացնում է ժխտողական քաղաքականություն։

Երրորդ տարբերակ չկա։

Նախագիծը մշակվել է՝ հիմնվելով ՀՀ Անկախության հռչակագրում ամրագրված դրույթների, ինչպես նաև եվրոպական մի շարք պետությունների օրենքների հիման վրա, որտեղ ցեղասպանության ժխտումը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության, վաղուց քրեորեն պատժելի է։
ԱԺ-ում այս նախագծի քննարկումը վերածվելու է հիշողության և ազգային ինքնության պաշտպանության հարցում ջրբաժանի։

Ջրբաժանի մի կողմում հայ ժողովուրդն է՝ իր հիշողությամբ, արժանապատվությամբ և իրավունքներով, իսկ մյուս կողմում՝ մեր ժողովրդի թշնամիները։ Կողմերին ընտրելու է մեզանից յուրաքանչյուրը։

Ուստի, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, մտավորականությանը, քաղաքացիական հասարակությանը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հստակեցնել և վերահաստատել իրենց դիրքորոշումները և համատեղ պայքարել ուրացման քաղաքականության դեմ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930