Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կամ Արցախում որևէ ռազմական գործողության չմասնակցած, որևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին մինչև ցմահ ազատազրկում է սպառնում

Ապրիլ 22,2025 15:28

«Ազատություն». Հայ ռազմագերիների նկատմամբ Բաքվում շարունակվող դատավարության ընթացքում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք են տալիս «ականի պայթյունից տուժած» քաղաքացիներ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության ընթացքում, ըստ APA-ի, Հասանլի Ալիև ներկայացած անձը իր ցուցմունքում պնդել է, որ 2024 թվականի փետրվարի 4-ին վնասվածքներ է ստացել «հայերի տեղադրած ականի պայթյունից», ինչի հետևանքով «ձախ ոտքի վերջույթը ամպուտացրել են»։

Արցախում ընդամենը երեք ամիս պետնախարար աշխատած Վարդանյանին Ադրբեջանի իշխանությունները Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու ու վարելու, վարձկանության և տասնյակ այլ ծանր հանցագործություններ են վերագրում։ Հայաստանում կամ Արցախում որևէ ռազմական գործողության չմասնակցած, որևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին մինչև ցմահ ազատազրկում է սպառնում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930