Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

«Հիմա դուք ինձ դրդում եք, որ ես ինքնագովազդով զբաղվեմ»․ Քննչական կոմիտեի նախագահ

Ապրիլ 22,2025 19:01

«Հիմա դուք ինձ դրդում եք, որ ես ինքնագովազդով զբաղվեմ»,-հարցին՝ Քննչական կոմիտեն արդյոք անո՞ւմ է ամեն բան, որ չձգձգվի գործերի քննությունը, որ ճիշտ կատարի, չուշացնի արդարադատությունը, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

Նա փաստեց՝ այսօր կան քրեական վարույթներ, որոնք առնվազն յոթ-ութ տարի դեռևս նախաքննության փուլում են․ «Ուրեմն խնդիր կա, չէ՞։ Մենք մեր խնդիրներն առաջին հերթին պիտի հասկանանք։ Եթե այդ խնդիրները չհասկանանք, լուծման ուղղությամբ միջոցներ չձեռնարկենք, այդ վարույթները շարունակվելու են մնալ»։

Լրագրողները նշեցին, որ անհետ կորած զինծառայողների ծնողները հաճախ այդ գործերով քննությունը փնթի են որակում, Արթուր Պողոսյանն արձագանքեց․ «Մի գրության հիման վրա մատնանշել և որակել քննությունը՝ որպես փնթի, արդար չէ»։ Լրագրողները հակադարձեցին՝ հինգ տարի է ծնողները կոնկրետ հարցերի պատասխանների են սպասում, բայց  չեն ստանում, Արթուր Պողոսյանն արձագանքեց․ «Գրեթե ամենօրյա ռեժիմով ընդունում եմ անհետ կորած զինծառայողների ծնողներին։ Մեր ամենօրյա շփումը կա, հետևաբար մենք մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ փորձենք բարձրացված խնդիրները լուծել հավուր պատշաճի»։

Հարցին՝ 44-օրյա պատերազմի հետ կապված իրավական գնահատականների առումով ի՞նչ կասեք, Արթուր Պողոսյանը պատասխանեց․ «Մենք բազմաթիվ հրապարակումներ ենք տվել 44-օրյա պատերազմի հետ կապված իրադարձությունների հետ կապված։ Քրեական վարույթներ ունենք, որ բարձրաստիճան զինվորականների հետ կապված գործերով դատարան են ուղարկվել։ Արարքներին, առանձին փաստական տվյալների անդրադառնալ չեմ ցանկանում։ Այդ վարույթներով պատշաճ քննություն ենք իրականացրել։ Արդեն ունենք մեղադրական դատավճիռներ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930