Լրահոս
Օրվա լրահոսը

Viva-ն Հայաստանի համար՝ «Իմ անտառ Հայաստան»-ի հետ

Ապրիլ 23,2025 10:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երկարաժամկետ ռազմավարություն. ամեն օր` Երկրի օր

Արդեն 19 տարի Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր իրականացնող Viva-ն հետևողական ջանքեր է գործադրում «կանաչ մտածողության» ապահովման ուղղությամբ: Երկարաժամկետ ծրագրերի հիմքում ոչ միայն դասական պատկերացմամբ բնապահպանությունն է՝ ծառատունկ կազմակերպելով, այլև գլոբալ խնդիրների՝ անապատացման, սողանքների դեմ պայքարը և ջրային ռեսուրսների ավելացումը՝ անտառստեղծման ճանապարհով:


Նույն նպատակի համար լուրջ ջանքեր են գործադրում Viva-ն և «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը: Ի՞նչ արդյունք է արձանագրվել գործակցության եռամյա ժամանակահատվածում: Դա, ի դեպ, այն ժամանակահատվածն է, որի ընթացքում տնկիներն առավել խնամք են պահանջում: Կա կարևոր ձեռքբերում. բարձր լեռնային հատվածներում, որտեղ սահմանափակված է անգամ լիաքարշ մեքենաների ընթացքը, հաջողվել է ապահովել տնկիների կպչողականության ցանկալի արդյունք՝ երաշխավորելով հետագայում անտառի ձևավորումը: Տարածքների ընտրության հարցում հաշվի են առնվել տեղանքի խոնավությունը, տեղումների քանակը, դիրքը, ծովի մակերևույթից բարձրությունը՝ այսպիսով գնահատելով տարածքում անտառ ձևավորելու հնարավորությունները:

«Բիզնեսները մեծ ճանապարհ ունեն անցնելու բնության հետ համերաշխ ապրելու համար և իհարկե կարող են հսկայական դեր խաղալ բնության վերականգնման գործում։ Երկրի օրը հրաշալի առիթ է, որ հիշենք մայր բնության հանդեպ մեր պատասխանատվության մասին, սակայն կարևոր է, որ այդ պատասխանատվությունը կրենք տարվա մյուս բոլոր օրերին ևս։ Հետևողականությունը հաջողության հասնելու ամենակարևոր բանալին է», – ասել է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։

Ընդամենը 11% անտառածածկույթ ունեցող Հայաստանում անտառստեղծման և անտառվերականգնման աշխատանքներ կազմակերպելու համար 2022 թվականին Viva-ն անվանական անտառ է ստեղծել Ջրաշեն համայնքի տարածքում: Աշխատանքներին կամավորագրվել են ընկերության աշխատակիցները: Հաջորդող տարիներին անտառտնկման աշխատանքներ են կատարվել սողանքներից չերաշխավորված երկու համայնքում՝ Ուրասարում և Լեռնաջուրում։ Ի դեպ, բոլոր վայրերում օգտագործվել է տեղի բնակչության աշխատուժը: Ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 38 000 ծառ:

Երեք տարվա ընթացքում Լոռու մարզի երեք համայնքում զգալի աշխատանք է կատարվել՝ կամավորության և համայնքներում բնակչության զբաղվածության ապահովման միջոցով: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնական աշխատողների 75%-ը Լոռու մարզի բնակիչներ են։ Անտառտնկման բոլոր տարածքներում տնկվել են բացառապես տեղական անտառային ծառատեսակներ՝ վայրի տանձ, խնձոր, կաղնի, սոճի, թխկի և այլն, որոնց տնկիներն աճեցվել են կազմակերպության տնկարաններում: Որպես աշխատուժ՝ յուրաքանչյուր սեզոնին համայնքներից հավաքագրվել է մինչև 200 աշխատակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930