ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը դատապարտել է Թուրքիայի Հանրապետությանն ու կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարն եղել Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը։
Այդ տարիներին բազմաթիվ պետություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը՝ Շվեդիայի խորհրդարան/2010/,
Կարդացեք նաև
Բոլիվիայի Սենատ եւ Պատգամավորների պալատ/2014/,
Հռոմի սրբազան քահանայապետ Ն.Ս. Ֆրանցիսկոսի հայտարարություն պատարագի ժամանակ/2015/,
Չիլիի Պատգամավորների պալատ/2015/,
Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտե /2015/,
Եվրոպական խորհրդարանի բանաձեւ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ/2015/,
Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն ՝Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ/2015/,
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն ՝Հայոց ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ/2015/,
ՌԴ Պետական դումայի հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ/2015/,
Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձեւ/2015/, Բրազիլիայի Սենատի բանաձեւ/2015/,
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի բանաձեւ/2015/,
Պարագվայի Սենատի բանաձեւ/2015/,
Կիպրոսի խորհրդարանի բանաձեւ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ/2015/,
Հունաստանի խորհրդարանի հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ, Գերմանիային Բունդեսթագի բանաձեւ/2016/,
Ֆրանսիայի Սենատ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի հաստատում/2016/,
Չեխիայի Ներկայացուցիչների պալատ/2017/։
Ավելին.2015-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանությունը դատապարտեցին ՌԴ նախագահ Վ.Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդը։
Իսկ 2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընդունվեց Համահայկական հռչակագիրը, որը Ծիծեռնակաբերդում ընթերցեց ՀՀ երրորդ նախագահը։
2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը հստակ եւ ուղիղ կոչ է անում Թուրքիային՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ դատապարտելով վերջինիս կողմից Հայաստանի շրջափակումը։
Սերժ Սարգսյանի կողմից ընթերցված հռչակագիրը.
«Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության մինչ օրս անպատիժ մնալու հետևանք»։
Իսկ հռչակագրի 8-րդ կետը, որն ընթերցել է Սերժ Սարգսյանը .
«Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճիրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից»։
Եզրակացություն:
Նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կարեւորագույն անկյունաքարն է հանդիսացել Հայոց ցեղասպանության դատապարտումը։
Նրա կառավարման շրջանում Կիպրոսն ու Ֆրանսիան նույնիսկ քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը։
Սերժ Սարգսյանը 2015-ին հրապարակային դատապարտել է Թուրքիայի ՀՀ-ն բլոկադայի ենթարկելու քայլերն ու կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։
Հ.Գ. Ահա այսպես փաստարկված պետք է ճշմարտությամբ մերկացնենք մեր դեմ ուղղված սուտն ու կեղծիքը։