Լրահոս
Օրվա լրահոսը

Ջալալ Հարությունյանի պաշտպանները փորձում են հասնել վաղեմության ժամկետի կիրառմանը. Լիպարիտ Սիմոնյան

Ապրիլ 23,2025 15:33

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի դատավճռի դեմ տուժող կողմի ներկայացրած բողոքի քննությունը: Նիստը, սակայն, հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմն էլ իր հերթին էր բողոքներ ներկայացրել: Նիստը նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը հայտնեց, որ այսօրվա նիստը կհետաձգվի, քանի որ այսօր կքննարկեն պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի՝ վարույթ ընդունելու հարցը: Ըստ Պապոյանի՝ պաշտպանական ու տուժող կողմի բողոքները կնշանակվեն համատեղ քննության:

 Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտել հինգ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման։ 

Լիպարիտ Սիմոնյան

Տուժող կողմի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչ միտում ունի պաշտպանական կողմի՝ սահմանված ժամկետի վերջին օրով բողոք ներկայացնելը. «Կարծում եմ՝ օգտվել են Քրեական դատավարության օրենսգրքով ընձեռված իրենց իրավունքից: Միտումնավոր կրիչը չեն կցել բողոքին՝ լավ հասկանալով, որ բողոքը վերադարձվելու է ու ժամկետ է տրամադրվելու, որ այդ թերացումը ուղղվի: Այդ հանգամանքը օգտագործելով՝ վերջին օրն են ներկայացրել:

Հաշվի առնելով, որ վաղեմության ժամկետը հոկտեմբերի 12-ին է լրանում եւ հաշվի առնելով, որ կարող է դատավճիռը բողոքարկվել նաեւ Վճռաբեկ դատարանում՝ միտում են ունեցել սպառել ժամանակահատվածը եւ հասնել վաղեմության ժամկետի կիրառման:

Այդ միտումը պաշտպանական կողմի մոտ սկսվեց Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրական վերդիկտի կայացումից հետո: Վերդիկտի հրապարակումից հետո մի նիստին չեկան, մի նիստին ուշ եկան, այնպիսի գործողություններ, որոնց նպատակն էր նիստերը ձախողել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարում՝ Ցորի զորամասի զինվորները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930