«Ազատություն». Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու օրակարգով այսօր Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների՝ Լոնդոնում նախատեսված հանդիպումը չեղարկվել է, հաստատել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն ու ԱՄՆ պետքարտուղարությունը: Քննարկումները, այդուհանդերձ, կշարունակվեն ավելի ցածր մակարդակով:
«Նա չի մասնակցի»,- ճեպազրույցների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը՝ նշելով, թե դա կապված է պետքարտուղարի ժամանակացույցի լոգիստիկ հարցերի հետ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: