Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի դատարանը ազատազրկման է դատապարտել Էմին Գասիմզադեին՝ «Հայաստանի օգտին լրտեսության» համար

Ապրիլ 23,2025 22:15

«Ազատություն». Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին Գասիմզադեին՝ դավաճանության ու Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով:

Մեղադրական եզրակացությունը պնդում է, թե ադրբեջանցին սոցիալական ցանցերի միջոցով գաղտնի կապեր է հաստատել Հայաստանի պաշտոնական կառույցների հետ և նրանց փոխանցել տեղեկություններ՝ Ադրբեջանի պետական անվտանգության և շահերի դեմ։

Դատելով գործից, դեպքը տեղի է ունեցել Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից հետո, քանի որ Գասիմզադեն, ըստ դատախազության, իր հայաստանցի պատվիրատուներին լուսանկարներ և այլ տեղեկություններ է ուղարկել Շուշիից ու այլ շրջաններից։

Ադրբեջանում չկան անկախ լրատվամիջոցներ, որոնք կփոխանցեին Գասիմզադեի դիրքորոշումը առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930