Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ողբերգությունը հիշեցում է բոլորիս․ անմեղ մարդկանց նման տառապանքի պատճառումն արդարացում չունի». ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան

Ապրիլ 24,2025 13:20

«Այսօր, այս 110-րդ տարելիցի օրը, մենք հարգում ենք 1915-23 թվականներին զոհված հայերի հիշատակը»։ Այս մասին գրել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։

«Այս ողբերգությունը հիշեցում է բոլորիս․ անմեղ մարդկանց նման տառապանքի պատճառումն արդարացում չունի։

Մենք երբեք չպետք է մոռանանք», — X-ում գրել է նա։

Բրիտանացի դիվանագետն իր խոսքում խուսափել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել