Լրահոս
Օրվա լրահոսը

«Ականների վրա գրվա՞ծ է՝ «Ռուբեն Վարդանյանի տեղադրած»»․ Մանե Թանդիլյանը՝ Բաքվի դատավարության մասին

Ապրիլ 24,2025 15:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դավիթ Բաբայանի վերջին հայտարարությունն այն մասին է, թե ինչպես են խեղաթյուրում նրանց խոսքերը։ Բոլորս հասկանում ենք, որ դա փակ դատավարություն է, ադրբեջանական պետական լրատվամիջոցն է միայն լուսաբանում, ինչ ուզում՝ վերագրում են յուրաքանչյուրին»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանն աբսուրդ է համարում ադրբեջանական դատարանում հնչող հայտարարությունները, թե «Ռուբեն Վարդանյանի տեղադրած ականներն են պայթել․․․»։ Նա տարակուսեց․ «Ականների վրա գրվա՞ծ է՝ «Ռուբեն Վարդանյանի տեղադրած»։

Ամենայն հարգանքով արցախյան պատերազմների մասնակիցների նկատմամբ, Մանե Թանդիլյանը հիշեցնում է՝ Ռուբեն Վարդանյանը եղել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, զբաղվել սոցիալ-տնտեսական հարցերով․ «Նա երբեք չի մասնակցել ռազմական գործողություններին, ուստի մեղադրանքները, թե նա այնտեղ ականներ է դրել՝ անհեթեթ են»։

Այժմ էլ, ըստ Մանե Թանդիլյանի, Ռուբեն Վարդանյանը պայքարում է, որպեսզի նիստերին մասնակցեն միջազգային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները, որպեսզի աշխարհին տեղեկացվի, որ Բաքվում հայերին դատում են ինքնորոշման իրավունքի իրացմանն ուղղված արդար պայքարի համար, Ռուբեն Վարդանյանն ահազանգում է այն մասին, որ այդ դատական ֆարսը ուղղված է Հայաստանի դեմ, որպեսզի մեղադրի նրան, որ նա իբր հակամարտության կողմ է եղել եւ իբր բռնազավթել է ադրբեջանական տարածքները։

Նա համոզված է, որ հայ գերիների ազատումը պետք է լիներ Ադրբեջանի հետ բանակցությունների պայմանը, բայց Հայաստանի իշխանություններն այս վիճակի շահառուներն են, քանի որ վախենում են, որ հայրենասերները կարող են վերադառնալ երկիր։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930