Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում պահվող գերիների հարցը մշատապես պետք է բարձրացվի. Սիրանուշ Սահակյան

Մարտ 03,2026 19:44 Share

«Ռուբեն Վարդանյանի գործն անհատական պատասխանատվության մասին չէ։ Սա հայկական հավաքական ինքնությունը պատժելու մասին է՝ Ռուբեն Վարդանյանի դեմքով, ով հաջողակ հայ է, նվիրված իր հայկական արմատներին ու արժեքներին։ Սա հավաքական պատիժ է մեր դեմ, և մենք պետք է ձեռնարկենք բոլոր հնարավոր քայլերը՝ արդարության և նրա ու մյուս հայ գերիների ազատ արձակման համար պայքարելու ուղղությամբ»,- այս մասին ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ UWC Դիլիջանի միջազգային դպրոցում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ: Քննարկումը նվիրված էր դպրոցի համահիմնադիր, բարերար և սոցիալական ձեռներց, Բաքվի ռազմական դատարանի կողմից օրեր առաջ քսան տարվա ազատազրկման «դատապարտված» Ռուբեն Վարդանյանի գործի ընկալմանը:

Հարցին, թե ինչ կարող են անել Վարդանյանի և մյուս հայ գերիների ազատ արձակումը խթանելու համար, Սահակյանը ընդգծեց՝ բոլորի ուշադրությունը մշատապես թեմայի վրա հրավիրելով:

«Ավտորիտար վարչակարգերը հենվում են լռության վրա։ Նրանք ուզում են, որ մարդու իրավունքների խախտումները մոռացվեն, լռեցվեն և վերաշարադրում են պատմությունը՝ կոծկելու համար բոլոր հանցագործությունները, որոնք կատարվել են իրենց ղեկավարությամբ և իրենց գիտությամբ։ Պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահենք առանցքային հարցերը և միջազգային դերակատարների ուշադրությունը հրավիրենք խնդրի վրա՝ ավելի մեծ քաղաքական ու բարոյական ճնշում գործադրելու համար այն կառավարությունների վրա, որոնք արհամարհում են միջազգային կարգն ու նորմերը»,-նշեց Սահակյանը։

Փաստաբանի խոսքով՝ ներկա ճգնաժամային պայմաններում պետք է հենվել քաղաքական ու բարոյական ճնշման վրա՝ պետական դերակատարների վարքը փոխելու համար։

«Հարցը ցանկացած ձևաչափով բարձրացնելը կարևոր է, այդ թվում՝ հանրային դիվանագիտության միջոցով։ Միջազգային դերակատարներին, դիվանագետներին, հասարակություններին պետք է տեղեկացնել խնդրի մասին, ստեղծել իրենց կառավարության կողմից պատշաճ գործողությունների համար նպաստավոր միջավայր. հանրային դիվանագիտության յուրաքանչյուր գործիք պետք է կիրառվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031