Ապրիլի 23-ին Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Ախալցխայում տեղի է ունեցել ավանդական Ջահերով երթը:
Բազմահազար ախալցխահայեր քաղաքի կենտրոնից բարձրացել են Ախալցխայի Մարդա թաղամասի բարձրադիր եզրին վեր խոյացող և Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որտեղ տեղի է ունեցել անմեղ նահատակների ոգեկոչման արարողություն: