Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյանը Կոլումբիա համալսարանում ընդգծել է միջազգային արդարադատության անհրաժեշտությունը Արցախի ժողովրդի ցեղասպանության համար

Ապրիլ 25,2025 20:40

Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը ապրիլի 24-ին բանախոսել է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում տեղի ունեցած հանրային միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ:

Բեգլարյանը ներկայացրել է ցեղասպանության իրականացման արդի միտումներն ու արդարադատության միջազգային մեխանիզմներն Արցախի ժողովրդի ցեղասպանության օրինակով, իսկ Հայտնի իրավապաշտպան Ջեհան Հենրին՝ Սուդանի ժողովրդի ցեղասպանության օրինակով:

Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է հակամարտության պատմությունն ու համատեքստը՝ ընդգծելով, որ ալիևյան ռեժիմն իրականացրել է ցեղասպանությունը հետևողական ու արդիականացված մեթոդաբանությամբ՝ նպատակ ունենալով հնարավորինս անաղմուկ կերպով ոչնչացնել ու հայրենազրկել Արցախի բնիկ ժողովրդին: Նա բերել է որոշ օրինակներ՝ ցույց տալով ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության օրինաչափություններն ու դիտավորությունը՝ նշելով, որ դա Հայոց ցեղասպանության գաղափարական շարունակությունն է:

Բեգլարյանը շեշտադրել է, որ միջազգային արդարադատության ապահովումը շատ կարևոր անհրաժեշտություն է՝ թե՛ հասցեագրելու ցեղասպանության հետևանքները և թե՛ կանխելու հնարավոր նոր ոճրագործությունները տարածաշրջանում ու աշխարհի այլ անկյուններում:

Միջոցառումը կազմակերպվել էր Ուսուցիչների քոլեջի խաղաղության կրթական ցանցի, Կոլումբիայի հայկական ուսումնասիրությունների կենտրոնի, Կոլումբիայի իրավագիտության դպրոցի մարդու իրավունքների ինստիտուտի և մի քանի այլ գործընկեր կառույցների կողմից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930