Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ու նրանց անպատիվ կատարածուները ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիների դեմ ահավոր սպառնալիքներ ու վիրավորանքներ հնչեցնող անձանց, այդ թվում՝ իշխանության ու Ադրբեջանի ծաղրածուներին, որոնք համակարգված կերպով ատելություն ու թշնամանք են սփռում արցախցիների հանդեպ:
Հիշեցնեմ, որ այդպիսի մի քանի դեպքով, մեր ճնշման ներքո, մեկ տարի առաջ քրեական վարույթ են սկսել, և առ այսօր ոչ մի գործողություն չի արվել այդ վարույթներով, իսկ դրանց հեղինակները շարունակում են իրենց հանցագործությունները մեր ժողովրդի ու պետության դեմ:
Գնացե՛ք ու կարդացե՛ք հազարավոր նյութեր ու մեկնաբանություններ սոցցանցերում, որոնք սարսափելի ատելություն ու բռնություն են սերմանում մեր կյանքում, և դրա գլխավոր դիրիժորները հենց իշխանության ներկայացուցիչներն են, քանի որ պառակտում են, որպեսզի տիրեն»:
Կարդացեք նաև


















































